ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Քաղցրաբլիթին» զուգահեռ, նաև՝ «մտրակ». Վարդան Ոսկանյան

«Քաղցրաբլիթին» զուգահեռ, նաև՝ «մտրակ». Վարդան Ոսկանյան
10.10.2022 | 07:26

Ակնհայտ է, որ Բաքվի բռնապետական վարչախմբի ագրեսիվ գործողությունների քննադատությանը միտված հավաքական իմաստով Արևմուտքից հնչող հայտարարությունները ոչ թե հիմնված են Հայաստանի հանդեպ համակրանքի վրա (միջազգային հարաբերություններում, որպես կանոն, այդպիսի բան չկա), այլ նպատակ ունեն Ադրբեջանի հետ գազային գործարքների համատեքստում, պատկերավոր ասած, «քաղցրաբլիթին» զուգահեռ, ձեռք բերելու նաև «մտրակ»։


Ըստ այդմ, ենթադրվում է, որ Հայաստանն աշխարհաքաղաքական իմաստով այլևս գործոն չէ, հետևաբար, կարող է գոհանալ առանց «քաղցրաբլիթի» կամ, ավելի ճիշտ, միայն այդ «քաղցրաբլիթի» բանավոր նկարագրությամբ։


Բանն այն է, սակայն, որ, որքան էլ պարադոքսալ թվա, Հայաստանն աշխարհաքաղաքական գործոն է, քանի որ հայկական հրթիռները դեռևս ունակ են խաթարելու Բաքվի բռնապետսկան վարչախմբի գազի ցանկացած խողովակաշարային տեղափոխում դեպի արևմուտք՝ հատկապես, որ նման խաթարմանն ամենևին կարող են և դեմ չլինել այս հարցում ևս երկու շահագրգիռ կողմ՝ Ռուսաստանը և Իրանը։

Դիտվել է՝ 12045

Մեկնաբանություններ